Ուկրաինան սկսել է հակահարձակման հիմնական փուլը
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հակահարձակման հիմնական փուլը։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու ներկայացուցիչների։
Զեկույցի համաձայն՝ Ուկրաինան սկսել է իր հակահարձակման գլխավոր հարվածը։ Ենթադրվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտի են նետել պահեստազորի հազարավոր զինվորականների, որոնցից շատերը վերապատրաստվել են Արևմուտքում։
Հրատարակության այլ աղբյուրների համաձայն՝ հաջողության դեպքում նոր հակահարձակումը կտևի մեկից երեք շաբաթ։