Արևմուտքի զենքերը չօգնեցին Ուկրաինային. Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ շատ երկրներ կհրաժարվեն գնել գովազդված արևմտյան զենքեր, որոնք անարդյունավետ են եղել մարտի դաշտում։
Խորհրդարանականի խոսքով՝ զենքերը, որոնք Արևմուտքն ուղարկում է Ուկրաինա, չօգնեցին հասնել այն հաջողությանը, ինչի հույսն ունեին:
«Զելենսկու գլխավորած Կիևի հանցավոր ռեժիմը Վաշինգտոնին և Բրյուսելին խնդրում է հրաշք զենք, որը կլուծի նրանց բոլոր խնդիրները»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։