«SpaceX» -ը չեղարկել է «Falcon Heavy» ծանր հրթիռի արձակումը
Արձակումից մեկ րոպե առաջ ամերիկյան «SpaceX» ընկերությունը չեղարկել է «Falcon Heavy» ծանր հրթիռի արձակումը ամերիկյան Jupiter 3 կապի արբանյակով։Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «SpaceX» -ի Twitter-ի էջին։
Falcon Heavy-ի արձակումը պետք է տեղի ունենար չորեքշաբթի: Հրթիռի արձակումը հետաձգվել է հաջորդ օրը։ «SpaceX» -ը հայտնել է, որ և՛ արձակման սարքը, և՛ կապի արբանյակը լավ վիճակում են:
Հաղորդվում է, որ Յուպիտեր 3 կապի արբանյակն ունի 500 գիգաբիթ/վրկ առավելագույն արագություն ապահովելու հնարավորություն: