Հայաստանի ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն. ԱԳ փոխնախարար
Հայաստանի ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մինչդեռ Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադրված կարգը՝ անարգել մուտքն ապահովելու համար:
Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»»,- գրել է Կոստանյանը: