Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
Հայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին
Պատճառը Փրկարար ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունն է, հայտնել են ՆԳՆ-ից Armenia Sputnik-ին։
Սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կմշակեն Մինսկի տարածաշրջանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետեւանքների վերացումը։