Այսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար
Քաղաքականություն

«Կնքահայրը» ֆիլմում Մայքլը վերացրեց դավաճաններին, իսկ Հայաստանում նրանց հետ սկսեցին խաղալ. ինչու. քաղաքագետը համեմատել է հայաստանյան իրավիճակը ֆիլմի հետ

Միջազգային հարաբերությունները նման են քրեական աշխարհի օրենքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 

«Որպեսզի հասկանանք Արցախի ողբերգության տրամաբանությունը, «Կնքահայրը» ֆիլմից երկու դրվագ վերլուծենք։

Դրվագ 1 - Դոն Կորլեոնեն մաֆիոզ Սոլոցցիի հետ հանդիպման ժամանակ մերժում է նարկոբիզնեսի մեջ մասնակցություն ունենալ, սակայն Սոնին, Կարլեոնոյի որդին, հանդիպման ժամանակ, հոր ներկայությամբ, պաշտպանում է առաջարկը։ Սոլոցցիի համար դա ազդանշան էր, որ Կարլեոնոյի ընտանիքում կան տարաձայնություններ եւ որոշում է սպանել Դոն Կորլեոնեին, որպեսզի ընտանիքը գլխավորի Սանին։ Սկսվում է մեծ արյունահեղությունը։

Դրվագ 2 - Դոն Կորլեոնեն մահից առաջ Մայքլին բացատրում է, որ թշնամի Բարզանի ընտանիքի պարագլուխը չի նահանջի, մինչեւ չոչընչացնի Կոլեոնե ընտանիքը եւ դրա համար պետք է սպանի Մայքլին, իսկ ընտանիքի միջի դավաճանը լինելու է նա, ով իբր թե հաշտության համար Բարզանիի հետ հանդիպման առաջարկը կբերի։

Սա դասական սխեմա է։

1 դաս - Ով թշնամուն ցույց է տալիս, որ ընտանիքը (ազգը, պետությունը) գլխավոր հարցում միակամ չէ, ապա թշնամին կարող է սկսել համագործակցել կողմերից մեկի հետ ու պառակտել միավորումը։

2-րդ դաս - թշնամու հետ հաշտության առաջարկ բերողը հենց թշնամու հետ սեպարատ համագործակցողն է և նա պետք է ոչնչացվի, ինչը և անում է Մայքլը։

Հիմա նույն տրամաբանությունը վերաբերվում է Արցախի խնդրին։

1. 1998-ին իշխանությունը կորցրած հատվածը, որպես իշխանության վերադարձի գաղափարախոսություն, հայտարարում է Արցախի հարցում զիջման գնալը։ Դա հիմք է տալիս թշնամուն և «միջազգային հանրության» այն հատվածին, որին աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, պետք է Արցախի խնդիրը տապալի, համագործակցել հենց այդ հատվածի հետ և նրանց բերել իշխանության։ Թե ինչպես են այս տարիների ընթացքում համագործակցել, դա արդեն թող իմացողները պատմեն։

2. Ադրբեջանի հետ 2018-ին, որպես իշխանություն, գաղտնի բանակցություններ սկսելը հույս տվեց թշնամուն, որ իրենք կարող են մաքսիմալ զիջումներ կորզել Հայաստանից, ինչը անում են մինչ այժմ։ Իսկ թե մինչ 2018-ը ում հետ ինչ են պայմանավորվել, դրա մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել։

Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչու 2017-ին այն ժամանակվա իշխանությունը արհեստական ԵԼՔ դաշինքը ստեղծեց և նրանց դարձրեց հիմնական ընդդիմություն, որն էր ՊՊԾ գնդի գրավման թատերական ներկայացման իմաստը, արդեն թող մնան որպես հռետորական հարցեր։

Ֆիլմում Մայքլը վերացրեց դավաճաններին, իսկ Հայաստանում նրանց հետ սկսեցին խաղալ։ Ինչու։ Տարբերակները բազմազան են, ընդհուպ մինչև կենցաղային»։