Զախարովան քննադատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է իր լիազորությունները չարաշահելու մեջ, գրում է RT-ն։
«Մենք ծայրահեղ տարակուսանքով տեսանք մամուլի հաղորդագրությունը։ Տիկին Ազուլայը հերթական անգամ չարշահել է իր լիազորությունները՝ մեղադրելով Ռուսաստանին, ինչպես ինքն է ասել, հարձակումների համար»,- ասել է դիվանագետը։
Ապրիլին Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի այցը Ուկրաինա կարող է դիտարկվել որպես հերթական քաղաքական PR արշավ: