«Մեզ ասացին՝ ակցիաներ մի իրականացրեք, աշխատում ենք»․ անհետ կորածների ծնողներն ասացին, թե ինչու են մինչ օրս լռել (տեսանյութ)
Խաբելով հո չի՞, մինչև Փաշինյանը չընդունի՝ փողոցը չենք բացելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։ Նրանք փակել են Բաղրամյան պողոտան, քանի որ նրանց հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն անընդհատ հետաձգում է։
Լրագրողի հարցին, թե ինչու ավելի վաղ չէին ակցիաներ անում, երբ Փաշինյանն ասաց, որ գերիներն ու անհետ կորածները 2 ամիս կհամբերեն՝ ծնողները պատասխանեցին, թե հավատացել են, թե մի բան կանի։
«Մեզ ասացին՝ ակցիաներ մի իրականացրեք, աշխատում ենք»,- ասաց ծնողներից Անահիտ Ադոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում