Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ պարեկի են վրաերթի ենթարկել
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ այսօր վրաերթի են ենթարկել պարեկային ծառայության աշխատողի։
«Փաստինֆո»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ըստ ականատեսների՝ վարորդը ոչ թե միտումնավոր է հարվածել պարեկին, այլ անզգուշաբար, քանի որ հավաքվածները փողոցում անկանոն կանգնած են եղել։ Պարեկային ծառայության աշխատակիցը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։