Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղար
Քաղաքականություն

Նիկոլը խոստովանեց՝ «խաղաղության» պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ. «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»...

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա վախերը, հայրենիքի նկատմամբ ատելությունն ու սուտ խոսելու անզուգական «տաղանդը»:

Այս անգամ նրա ատելությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ ավելի ցայտուն էր արտահայտված: Տպավորություն էր, թե նա չի էլ փորձում թաքցնել, թե ինչքան շատ չի սիրում հայրենիքը:

Թեև Նիկոլն էր, որ Արցախի Հանրապետության մասին խոսելիս հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, որ կապ չունի, թե ինչ փուլում է ԼՂՀ բանակցային գործընթացը, և ինքն այն սկսում է իր զրոյական կետից, որ բանակցում է այն, ինչ ուզում է, ու էլի համանման հայտարարություններ, բայց ասուլիսի ժամանակ պարզվեց, որ դրանք բոլորը սին հայտարարություններ էին: 

«...Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ապա իմ ասածի տրամաբանությունը հետևյալն էր, որ տեսե՛ք՝ Հայաստանը սենց բան պետք է հայտարարի, նենց բան պետք է հայտարարի ու եթե ինչ-որ բան չի ստանում կամ չի ստացել, դա էն պատճառով է, որ չի հայտարարել, ուրեմն չի ուզում դա ունենալ»:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հայտարարություն է արել, իր իսկ մեկնաբանմամբ, զուտ «գալոչկայի» համար, որպեսզի չասեն, թե չի ուզում: Այսինքն՝ նա հայտարարություններով պարզապես մանիպուլացրել ու փորձել է գոնե իր «նվիրյալներին» ու իրեն «աստվածացնողներին» հավատացնել, թե ինքն «ամենահայրենասերն» է, թե եկել է երկիրը փրկելու, թե... մի խոսքով՝ ինքն է Ալֆան ու Օմեգան: Մինչդեռ այդ մեկ հայտարարությամբ հայ ժողովրդի թշնամի երկրի ղեկավարին հարձակվելու լեգիտիմություն է տվել: 

Թեև Փաշինյանը ջանք էր գործադրում, որ հանգիստ երևա, սակայն Արցախի ու արցախցու հետ կապված մեկ-երկու հարց նրան հունից հանեցին: Նա անթաքույց ատելությամբ արտահայտվեց նույն հայրենիքի մասին ու չի հասկանում, թե ինչպես կարելի է լինել հայրենասեր:

«Հայրենիքը ո՞րն է... երկրի քանի՞ տոկոսն է հայրենիք»... «ղարաբաղցու ակցենտով խոսելը չի նշանակում, որ հայրենասեր», «լավ էլի, վերջացրեք էդ թասային հայրենասիրությունը....», «արցախցուն փող ենք տալիս», «թող բադրջան աճեցնեն, հո դրա համար էլ բենզին պետք չի՞»... 

Իհարկե, չի քննարկվում, որ կրակոցների տակ ինչպե՞ս պետք է բադրջան կամ այլ բանջարեղեն աճեցնեն, չի քննարկվում նաև, որ իրականում որևէ բան աճեցնելու համար բենզին պետք է, քանի որ շատ վայրերում տասնյակ կիլոմետրեր են անցնում՝ վար ու ցանքս անելու համար: Իսկ ստացած բերքը ձեռքով տուն տանելը պարզապես անհնար է, և մեքենա է հարկավոր:

Չի քննարկվում նաև, որ այդ բերքն աճեցնելու համար ջուր է հարկավոր, լույս է հարկավոր, որից զրկված է արցախցին:

Էլի շատ բաների մասին չբարձրաձայնվեց, որովհետև այդ ամենը հասկանալու համար հարկավոր է գոնե մեկ օր լինել Արցախում ու ապրել արցախցու կյանքով, ինչը Փաշինյանը չի կարող անել, քանի որ Արցախը նրան վախեցնում է:

Սա իր հերթին. 

Մյուս կողմից էլ Նիկոլը հայտարարեց, թե նախկին նախագահները ևս ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը... այո՛, ոչ ոք չի հերքում այդ իրականությունը, բայց չմոռանանք, թե ինչպես, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջան, հստակ ու շեշտված ասած՝ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, կրկնում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև այդ կապը երբեք էլ չի եղել»:

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հպարտությամբ նշեց, որ իր համար պատիվ կլիներ գլխավորել Լեռնային Ղարաբաղի ազատագրման պայքարը...

Մինչդեռ, Նիկոլի համար Արցախը պարզապես տարածք է, որը նա բացեիբաց «նվիրում» է Ադրբեջանին և հայտարարում, որ Արցախը, իսկ ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում:

Ավելին՝ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե բանակցությունների ժամանակ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Ակնայով օգնություն տրամադրել Արցախին։

Նիկոլը խոստովանեց, որ ինքն անհաղորդ է եղել այդ հայտարարությանը:

«Ես քննարկման մեջ չեմ մտել»,- ասաց նա:

Այսինքն՝ նստել ու անտարբեր լսել է՝ որպես մի դատարկ տեղ: Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ կամ որպես ինչ էր գնացել, որ բերանը պետք է ջուր աներ, գնար: 

Նիկոլն ասուլիսի ժամանակ հերթական անգամ պնդեց, որ ձեռքերը լվացել է Արցախից ու, որ արցախցիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերն ու ճակատագիրը որոշեն:

Ի վերջո, անընդհատ խաղաղության օրակարգը վկայակոչող Նիկոլը, ըստ էության, խոստովանեց, որ «խաղաղության» պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ...

«Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»...

Արմինե Մկրտումյան