«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց 510 մլն դրամ տույժից
Կառավարությունն այսօր հաստատեց որոշումն, ըստ որի՝ «Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց 510 մլն դրամ տույժից: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց կառավարությանը, որ գործարանի հաշիվներն այս պահին արգելափակված են:
«Գործարանի ընդհանուր պարտքը կազմում է մեկ մլրդ դրամ: Գույքը գրավադրված է ՎՏԲ Հայաստան բանկում: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և մարել ընկերության պարտքերը»,- նշեց Ճշմարիտյանը։
Նրա պնդմամբ՝ այդպիսով հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: