Էրդողանը խոսել է Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոսել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մասին:
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու անկախ պետությունների համակեցության փաստի ճանաչման հիման վրա»,- ասել է Էրդողանը Անկարայում Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։
Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն մասնակցեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը։