Կրակոցներ` Թուրքիայի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ
Թուրքիայի Ռիզե քաղաքում տղամարդը կրակ է բացել հիվանդանոցում, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, բժիշկ և երկու հիվանդ։
Այս մասին գրում է Anadolu-ն:
Կասկածյալը փորձել է փախչել, սակայն նրան արագ բռնել են։ Կրակողի դրդապատճառները դեռ չեն պարզվել: