Գերմանիայի արտգործնախարար. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ
ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ոլտեր Սթայնմայերը, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ոլտեր Սթայնմայերը Եվրոպայի անվտանգության հետ կապված զեկույց է հրապարակել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածությունը շփման գծում, հատկապե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված բախումներն անհանգստացնում են մեզ: Այս ուղղությամբ շփման գծում հրադադարի խախտման ուսումնասիրության վերաբերյալ հստակ քայլեր պետք է արվեն: Ես չեմ ցանկանում Դնեստրի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Կովկասի հակամարտություններն անվանել սառեցված: Ամեն տարի այս հակամարտությունները մարդկային կորուստներ են պատճառում և լարվածության նշաններ են ցույց տալիս: Մենք հրադադարի ռեժիմի պահպանման, վստահության վերականգնման, տնտեսական վիճակի լավացման և մարդկանց կյանքի բարելավման կողմնակից ենք»,- նշված է եղել Ֆրանկ-Ոլտեր Սթայնմայերի զեկույցում: