Հայաստանի ազգային հավաքականը 123-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրաօարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երկու տեղով և այժմ 123-րդն է: Վարուժան Սուքիասյանի թիմն ունի 285 միավոր: Իսկ ահա վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ընտրանին:
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 թվականի ընտրական խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռումինիա` 16, Լեհաստան` 34, Դանիա` 40, Մոնտենեգրո` 84, Ղազախստան`131: