Չինաստանի խորհրդարանը հեռացրեց ԱԳ նախարարին
Չինաստանի խորհրդարանը հայտարարեց Ցին Գանգին ԱԳ նախարարի պաշտոնից հեռացնելու մասին, նրան կփոխարինի Վան Ին, ով այս պաշտոնն արդեն զբաղեցնում էր մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Ցին Գանգն ամբողջ հուլիս ամսվա ընթացքում հանրության առաջ չի հայտնվել: Չինաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել նրա գտնվելու վայրն ու առողջական վիճակը։
Միաժամանակ, արևմտյան լրատվամիջոցները գրել են, որ դիվանագետն իբր արտաամուսնական կապ է ունեցել չինացի լրագրողի հետ, և դա կարող է լինել նրա անհետացման պատճառը հասարակական դաշտից։