Պեսկովը մանրամասներ է հայտնել, թե ինչ հարցեր են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են և ի թիվս այլ հարցերի, քննարկել են անվտանգության հարցեր:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս հանդիպման հետ կապված հայտարարություններ է արել:
Ռուսաստանը և աֆրիկյան երկրները Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում կքննարկեն հացահատիկի գործարքի դադարեցման հարցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի նամակը Պուտինին պարունակում էր հացահատիկի գործարքի գործողությունների ծրագիր և խոստում, որ Ռուսաստանի Դաշնության հանդեպ պարտավորությունները մի օր կարող են կատարվել։
Պուտինն ու Լուկաշենկոն երկօրյա շփման ընթացքում քննարկել են, ի թիվս այլ հարցերի նաև Վագների թեման: