Պուտինը 3-4 օր առաջ տեղյակ է եղել Պրիգոժինի ապստամբության մասին. The Washington Post
Ռուսական հետախուզական ծառայությունները 3-4 օր առաջ զգուշացրել են Պուտինին, որ Պրիգոժինը կարող է ապստամբություն նախապատրաստել: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Արդյունքում ամրապնդվեց ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ Կրեմլի անվտանգությունը։
Կրեմլի հրամանների բացակայությունը ստիպել է պաշտոնյաներին ինքնուրույն որոշումներ կայացնել։
Ապստամբությունը ցույց տվեց Ուկրաինայի շուրջ ռուսական անվտանգության և ռազմական կառույցի խորացող պառակտումը: Զինված ուժերի վերին օղակներում և հետախուզական գերատեսչություններում շատերն աջակցեցին Պրիգոժինի՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը հեռացնելու ցանկությանը,- նշել է պարբերականը: