Արցախում շրջափակման հետևանքով մահացած երեխաների մայրն ահազանգում է՝ 7-ամյա դստերը չի կարողանում պահել (տեսանյութ)
Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրը՝ Վերա Նարիմանյանն ահազանգում է. 3-րդ երեխային՝ 7-ամյա դստերը պահել չի կարողանում:
Նա ոչ մեկին չի մեղադրում. հասկանում է՝ շրջափակման մեջ են ու Արցախի բոլոր ընտանիքներն օրվա հացի խնդիր ունեն: Բայց քանի որ ինքը մենակ է ու չի ուզում իր 3-րդ երեխայի դեպքում էլ ճակատագիրը կրկնվի, նրան տանը մենակ թողնել չի ուզում ու, իր խոսքով, ստիպված տարել է գիշերօթիկ:
Արցախի մեր գործընկերների հետ հարցազրույցում, Վերա Նարիմանյանը նորից հիշել է իր երկու փոքրիկիների հետ տեղի ունեցածն ու կրկնում, որ ինքը մեղք չունի ու հաց բերելու էր գնացել, որ երեխաները սոված չմնան: