Վերադառնում ենք մեր արմատներին` ուրարտական թագավորության հայտնի որմնանկարներին․ «Ուրարտուն» նոր մարզաշապիկ է ներկայացրել (տեսանյութ և լուսանկար)
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է նոր մարզաշապիկի 2-րդ տարբերակը։
«Մեր նոր մարզաշապիկի երկրորդ տարբերակը: Վերադառնում ենք մեր արմատներին` ուրարտական թագավորության հայտնի որմնանկարներին»,- հայտնել է ակումբը՝ հրապարակելով Հայաստանի պատմության թանգարանում նկարահանված տեսանյութ։
