Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ NIssan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։Վ
Վիրավորներին առաջինն օգնության են այդ պահին նշված վայրով անցնող 3 երիտասարդներ, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին, ապա ահազանգել շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ վիրավորներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ արածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Վիրավորներին օգնած 3 երիտասարդներից 2-ը բեռնատարի վարորդներն են, իսկ մյուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ, ովքեր այդ պահին վթարի վայրի կողքով անցնելիս են եղել։