Չինաստանում նշել են աշխարհում բարձր ջերմաստիճանի պատճառները
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վեյ Կեն RIA Novosti-ին տված հարցազրույցում գլոբալ տաքացման գործընթացների զարգացումն անվանել է ծայրահեղ շոգի պատճառ ինչպես Չինաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«Սինցզյանում չափազանց բարձր ջերմաստիճանների հայտնվելը կապված է նաև կլիմայի տաքացման երկարաժամկետ գործընթացի հետ», - ասել է նա:
Ըստ գիտնականի՝ եթե նկատի ունենանք կարճաժամկետ եղանակային իրավիճակը, ապա կարող ենք տեսնել, որ հուլիսի 14-ից այս տարածքում մթնոլորտի միջին և վերին շերտերը գտնվում են տաք օդային զանգվածների հսկողության տակ։ Բացի այդ, գիտնականը նշել է, մայրցամաքային անտիցիկլոնը ուժեղ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա։