Բողոքի ակցիա՝ Երևանում․ այրել են անվադողեր
Այսօր՝ հուլիսի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Ֆուչիկի 6/1 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի մոտ նշված շենքում շնարարական աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ի նշան բողոքի՝ ակցիա են իրականացրել, այրելով նաև անվադողեր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցների համբերության բաժակը լցվել է, քանի որ կառուցապատողը տեևական ժամանակ է այդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չի կատարում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։
Այս պահին բողոքի ակցիան դադարեցվել է, և մասնակիցները Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ուղեկցությամբ գնացել են Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ խնդրին տեղում լուծում տալու համար։
Կայքի տեղեկությոններով՝ նշված շենքերը կոչվում են «Նուռ» բնակելի համալիր։
Փորձում են պարզել, թե որ շինարարական կազմակերպությունն է պատասխանատու։