Պեսկովը խոսել է Օդեսայի Պայծառակերպության տաճարի ավերման մասին
ՌԴ նախագաի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Օդեսայի Պայծառակերպության տաճարը քանդելու Ռուսաստանի դեմ մեղադրանքները:
«Մենք բազմիցս ասել ենք և կարող ենք կրկնել, որ մեր զինված ուժերը չեն հարվածում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին և առավել եւս՝ տաճարներին ու եկեղեցիներին։ Այնտեղ խոսքը հրթիռների մասին է, որոնք արձակվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանություն կողմից և իրենք են ոչնչացրել այս տաճարը»,-նշել է Պեսկովը: