Առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ՝ Ֆրանկֆուրտից Երևան
«Lufthansa Group»-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով։ Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Lufthasna» խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը սույն թվականի հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով:
Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: