Լեհաստանի իշխանություններն արձագանքել են Վագներին
Լեհաստանը մարտական ստորաբաժանում կստեղծի Սուվալկիի միջանցքում, որը գտնվում է Բելառուսի և Ռուսաստանի միջև։
Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը երկրի հյուսիս-արևելքում գտնվող երիտասարդներին կոչ է արել միանալ Սակրավորների նոր գումարտակին, որը ստեղծվել է Լիտվայի հետ սահմանի երկայնքով Սուվալկիի միջանցքը պաշտպանելու համար: Այս որոշումն ընդունվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանների մոտ Վագների մարտիկների կենտրոնացումից հետո։
Այս միջանցքը 100 կիլոմետրից մի փոքր ավելի երկարություն ունի և Լեհաստանը կապում է Բալթյան երկրների հետ: Նրա գրավման դեպքում Լիտվան, Լատվիան և Էստոնիան կկտրվեն ՆԱՏՕ-ի այլ երկրներից։