Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստն այն է, որ իբր ոչ թե Նիկոլն է մեղավոր, այլ հայ ազգը․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության համար Երևանում ակցիա է մեկնարկել: Մի քանի րոպե հետևեցի ու պարզվեց շատ պարզ բան․
Ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով. «Եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...» կեղծ թեզը լայն տարածելու համար:
Սա էր Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստը, արձանագրել, թե իբր հայերն անտարբեր են, թե իբր ոչ թե Նիկոլը, այլ՝ հայ ազգն է մեղավոր:
Հիմա հստակ պարզ դարձավ, թե ինչու էր այդ ակցիաներին մասնակցում նաև ՀՀ պարզ քաղաքացի, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բարդ հարցերին դեռ պիտի պատասխանի:
Արթուրը եղել և շարունակում է մնալ Նիկոլի պաշտպանը և Արցախը հանձնելու գլխավոր դերակատարներից մեկը:
Հ.Գ. Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը...»։