30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին այս տարի վերջապես կստանա այգու տեսք. Տիգրան Ավինյան
Պարո՛ն Ավինյան, Մերգելյանի այգու հետ կապված քննարկում ենք ունեցել, բայց արդյունքների մասին կարծես Դուք էիք ցանկանում խոսել։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` դիմելով իր գործընկեր մեկ այլ փոխքաղաքապետի` Տիգրան Ավինյանին։
Վերջինս էլ կարծես դրան էր սպասում և գոհունակությամբ ընդգծեց, որ Մերգելյանի կառուցապատման 2 տարբերակ կար, որոնցից հաղթեց երկրորդը։ Ավինյանի խոսքով` նախագծի ընտրության հարցում, հաշվի են առնվել ակտիվ երևանցիների կարծիքները։
«30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին այս տարի վերջապես կստանա այգու տեսք ու կդառնա երևանցիների սիրելի վայրը»,- ասաց Ավինյանը։