Վարդաշենում էլեկտրական շչակ է փորձարկվելու
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ
հուլիսի 25-ին` ժամը 10:00-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Վարդաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։