«Աղբահանության վիճակը ծայրահեղ չէ. շնորհակալ եմ Ձեզ` պարոն Ավինյան». ՊՈԱԿ-ի տնօրենը «երախտագիտության» տեքստ կարդաց (տեսանյութ)
Աղբահանության ՊՈԱԿ-ի տնօրեն Բագրատ Աղաջանյանը վստահեցնում է` «Աղբահանության վիճակը ծայրահեղ չէ»։ Նա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե իբր աղբահանությունն իրականացվում է 24/7 ռեժիմով։
«Այս օրերին մեզ աջակցելու համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` պարոն Ավինյան, քաղաքապետի օգնական Կամո Արեյանին»,–ասաց Աղաջանյանը` իր երախտագիտության անվանացանկից կարդալով ևս մի քանի անուններ, ապա դառնալով Ավինյանին` հավելեց. «Այն ուշադրությունն ու ամենօրյա հոգատարությունը, որ Դուք ցուցաբերել եք, ավելի է պարտավորեցնում մեզ»։
Մանրամասները` տեսանյութում