«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը մենք ենք»․ ցուցարարները փակել են Աբովյան-Թումանյան խաչմերուկը (տեսանյութ)
«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Ո՛չ Արցախի շրջափակմանը», «Արցախը մենք ենք» ու համանման կարգախոսերով շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն ու մի խումբ ակտիվ քաղաքացիներ վաղ առավոտից փողոցներ են փակում։
Նրանք փակել են Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկը, այնուհետև եղել են Խանջյան փողոցում ու փակել այն, ապա փակել են նաև Աբովյան-Թումանյան խաչմերուկը։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու։
Մանրամասները` տեսանյութում