3 րոպեից Խանջյան փողոցը չբացեցիք` հերթով բերման ենք ենթարկում․ ոստիկանները՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Երևանում վաղ առավոտից բողոքի ցույցեր էին։
«Ո՛չ Արցախի շրջափակմանը» ակցիայի մասնակիցները փողոցներ փակեցին՝ հաջակցություն Արցախի։
Նրանք հայտարարեցին, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու։ Վաղը Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրում։
Արդեն Խանջյան փողոցում ակցիայի մասնակիցների թիվն ավելացավ։ Նրանց հաջողվեց կաթվածահար անել երթևեկությունը։ Ոստիկանները, փորձելով ցրել ակցիան, զգուշացրին. «3 րոպեից Խանջյան փողոցը չբացեցիք` հերթով բերման ենք ենթարկում»։
Մանրամասները` տեսանյութում