Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը ԵԱ-ում հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել են հայ մարզիկի մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում Ալիկ Կճոյանը փոխել է մարտավարությունն ու հաղթանակ տարել 5։0 հաշվով»,-ասվում է հաղորդագրությունում։