ԱՄՆ-ը կարող է վերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին. Բլինկեն
ԱՄՆ-ը կարող է վերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի երկկողմ լարվածությունը թուլացնելու համար:
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Հիմա մենք միջուկային համաձայնագրերը չենք քննարկում, մենք նրանց հասկացրել ենք, որ պետք է թուլացնել լարվածությունը, այլ ոչ թե տարբեր ուղղություններով սրել այն լարվածությունը, որ կա մեր հարաբերություններում, տեսնենք՝ կանե՞ն դա։ Միգուցե այդ ժամանակ կունենանք մթնոլորտ, երբ կարողանանք վերադառնալ միջուկային հարցերի շուրջ երկխոսությանը, բայց իրավիճակը դեռ այդպիսին չէ»,-նշել է Բլինկենը: