Թուրքիան ներկայացրել է Pantsir հակաօդային պաշտպանության կատարելագործված նոր համակարգ
Թուրքիան ներկայացրել է Pantsir հակաօդային պաշտպանության համակարգի իր ավելի կատարելագործված մոդելը՝ GÜRZ հակաօդային պաշտպանության համակարգ անվամբ:
Այս մասին գրում է Anadolu-ն:
Համակարգն ունի 35 մմ տրամաչափի բեկորային զինամթերքի թնդանոթ՝ ծրագրավորվող ապահովիչով, 4 SUNGUR հրթիռ, 4 BOZDOĞAN հրթիռ, ինչպես նաև չորս որոնման ռադարներ, կրակի կառավարման ռադար, էլեկտրոնային օպտիկական սենսորներ և տվյալների ստուգման համակարգ: