Մոսկվան գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով
Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա:
Հարձակումները տեղի են ունեցել այս գիշեր։ Վնասվել է Լիխաչովի պողոտայի բիզնես կենտրոնի շենքը: Երկրորդ անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար խոցվել է Կոմսոմոլսկի պողոտայի տարածքում։
Վնասվել են ոչ բնակելի շենքեր, տուժածներ չկան։
