Արցախի ՄԻՊ-ը Բերձորի միջանցքից Շուշիի ֆորումը լուսաբանող լրատվամիջոցներին կոչ է անում լուսաբանել Արցախյան ճգնաժամը (տեսանյութ)
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Շուշիում՝ Ադրբեջանի կողմից անցկացվող միջազգային ֆորումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է Ստեփանակերտ՝ անձամբ ականատես լինելու և լուսաբանելու Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։ Ստեփանյանը Բերձորի միջանցքից գրառում է կատարել:
Նա տեսանյութ է հրապարակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքից՝ հայտնելով, որ տեղում հավաքված հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները նրանց կոչ են անում գալ նաև առավելագույնը 5 կմ հեռավորության վրա գտնվող միջանցքի տարածք, անձամբ ականատես լինել իրավիճակին։
«Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լրագրողների համայնքն իր բողոքի ձայնն ուղղեց Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին՝ պահանջելով իրենց գործընկերներից գործիք չդառնալ Ադրբեջանական բռնապետության ձեռքին և լուսաբանել Արցախում հումանիտար ճգնաժամը»,- տեսանյութին կից գրել է նա։