Արտաշատում 15-ամյա տղաներ են վրաերթի ենթարկվել․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիտոներ 15-ամյա Ալեն Պ.-ին և 15-ամյա Արմեն Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դեիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ երեխաներին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։