Սա շատ ուժեղ ազդանշան է Պուտինին․ Բլինկեն
Ռուսաստանը ներկայումս շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններով, կարծում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը։
Այս մասին նա հայտարարել է անվտանգության ֆորումի շրջանակներում։
Բլինկենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների միասնությունը և Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել դաշինքի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում, կօգնեն Կիևին զարգացնել իր պաշտպանական ներուժը, որպեսզի Մոսկվան չկարողանա կրկին հարձակվել։
«Սա շատ ուժեղ ազդանշան է Պուտինին, որ մենք ոչ մի տեղ չենք գնա, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնա և կունենա պաշտպանվելու միջոցներ։ Եթե նախագահ Պուտինի վերաբերմունքը փոխվի այս հարցում, գուցե բանակցությունների հնարավորություն լինի։ Մենք դա հիմա չենք տեսնում»,- ասել է Բլինկենը: