Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբորը կաշառակերության համար ձերբակալել են
Newspress.am-ի տեղեկություններով նախօրեին ոստիկանները կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակցի:
Մեզ հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը հաստատեց կաշառակերության մեղադրանքով ՍԱՊԾ երկու աշխատակցի ձերբակալության փաստը, միևնույն ժամանակ նշեց, որ այս պահին գործը քննչական մարմնում է և մանրամասներ չի կարող հաղորդել, քանի որ անտեղյակ է:
«Անգամ տեղյակ էլ չեմ, թե ինչ գումարի մասին է խոսքը, միայն դեպքի մասին եմ տեղյակ եղել. ընդամենն այդքանը»,- ասաց Արմեն Հայրապետյանը:
Նա չցանկացավ ներկայացնել ՍԱՊԾ կաշառակեր աշխատակիցներին, նշելով, որ պետք է սպասել քննչական մարմնի պատասխանին:
Ըստ մեր տեղեկությունների, ՍԱՊԾ բաժնի պետը և իր գործընկերը կաշառք են վերցրել ժամկետանց մթերքը սպառման շուկա թողնելու համար, որը չի բացառվում` կարող է զանգվածային թունավորման պատճառ դառնար: Ըստ լուրերի, ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է, ով ՍԱՊԾ-ում զբաղեցնում է բաժնի պետի պաշտոն, իսկ երկրորդ ձերբակալվածը նրա աշխատակիցն է:
Մանրամասները` հաջորդիվ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: