Բաղդադում հարձակում են գործել Դանիայի դեսպանատան վրա
Բաղդադում ցուցարարները ներխուժել են քաղաքի կանաչ գոտի՝ հարձակվելու Դանիայի դեսպանատան վրա։
Նախօրեին Կոպենհագենում Դանիայում Իրաքի դեսպանատան շենքի դիմաց Ղուրանի պատճենն այրելու ակցիա է տեղի ունեցել։ Սադրանքը կազմակերպել են հակաիսլամական և ծայրահեղ ազգայնականների Դանիական հայրենասերներ խմբավորման անդամները:
Ծայրահեղականներն ակցիան ուղիղ եթերով հեռարձակել են սոցցանցի իրենց էջի միջոցով։ Արմատականները հայտարարել են, որ իրենք սադրանք են կազմակերպել՝ բողոքելով Բաղդադում Շվեդիայի դեսպանատան վրա հարձակման դեմ։