Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքն արդեն Բելառուսում է
Ռուսական մարտավարական միջուկային զենքն արդեն տեղակայվել է Բելառուսում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։
Ըստ հաղորդագրության՝ հետախուզությունը հաստատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հունիսյան հայտարարությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում, որ Լուկաշենկոն որևէ վերահսկողություն կունենա միջուկային զինանոցի վրա։