Թուրքիան օգնության է հասնում Հունաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի անունից Թուրքիան Հունաստանին կաջակցի երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու հարցում։
Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի զեկույցը։
Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության միջոցով հարևան երկիր կուղարկվեն երկու ինքնաթիռ և մեկ հրշեջ ուղղաթիռ։