Նոր պատահաբար իմացա, որ Արցախում, նույնիսկ այս աղետալի պայմաններում, կտրոնային համակարգը չի գործում. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արայիկ Հարությունյանի նստացույց-շոուն որ քննադատել էի, Արցախից ոմանք նեղվել էին։
Նոր պատահաբար իմացա, որ Արցախում, նույնիսկ այս աղետալի պայմաններում, կտրոնային համակարգը չի գործում։
Պաշարման պայմաններում ո՞վ պետք է ապահովի բնակչության շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների հավասար և ԱՐԴԱՐ բաշխումը, եթե ոչ այդ երկրի ղեկավարը։
Կամ որ ասում են. հղիները թերսնվում են... ո՞վ է պարտավոր հղիների համար լրացուցիչ չափաբաժիններ ապահովել։
Ընկերնե՛ր, դուք ասեք. ի՞նչ է սա, եթե ոչ սաբոտաժ»: