Վրաստանում խոզագրիպից գրանցվել է մահացության 9 դեպք
Բժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ գրիպի վիրուսի հետևանքով Վրաստանում գրանցվել է 9 մարդու մահվան դեպք: Грузия online-ի հաղորդմամբ` երկու օր առաջ Աջարիայում մահացած կնոջ մոտ խոզի գրիպ է եղել։
Համաճարակաբան Գեորգի Չախունաշվիլին հայտնել է, որ մահացած կինը եղել է բարձր ռիսկային խմբում, իսկ ահա մահվան պատճառը եղել է բուժման ուշացումը։
Ավելացնենք, որ Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թիվը արդեն հասել է 9-ի։ Նրանցից 8-ի մահվան պատճառը հենց խոզի գրիպն է եղել։ Չնայած այս ամենի, ինչպես նշում են երկրի հիվանդությունների վերահսկման կենտրոնից, գրիպով հիվանդների ցուցանիշը նորմայի սահմաններում է, և համաճարակ չկա։