Էրդողանը Պուտինի հետ շուտափույթ բանակցությունների հույս է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ապագայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել հացահատիկային գործարքի շուրջ։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իրենց երկրներ, և գործարքի հիմնական նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյաններին, այդպես էլ չի իրականացվել։