Սադիո Մանեն կտեղափոխվի Ալ-Նասր
Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ սենեգալցին կցանկանար մնալ, սակայն մյունխենյան ակումբը պնդում է բաժանվել ֆուտբոլիստից։
Այդ կապակցությամբ Մանեն համաձայնել է բանակցել Ալ-Նասրի հետ։ Նա լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին։
Մանեն մյունխենյան ակումբին միացել է անցյալ ամառ։ Բունդեսլիգայի կազմում նա անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։