ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կողոպուտի զոհ է դարձել
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Փարիզում մի քանի տղամարդ ներխուժել են 24-ամյա իտալացի ֆուտբոլիստ Ջանլուիջջի Դոննարումայի տուն՝ կոտրելով դռները։ Դոննարումային և նրա կնոջը կապել են։ Կապված է եղել նաև տան պահակը։
Վնասը գնահատվում է 500 հազար եվրո։ Դոննարումային և նրա կնոջը հաջողվել է տեղափոխվել տնամերձ հյուրանոց, որից հետո շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Հանցագործությունը հետաքննվում է։