Ուկրաինայի հակահարձակումից արդյունք չկա․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինայի հակահարձակումից արդյունք չկա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրներն ակնհայտորեն հիասթափված են ուկրաինական հակահարձակման արդյունքներից։ Նախագահը հայտարարել է, որ Կիևին չեն օգնել ոչ զենքի մատակարարումը, ոչ օտարերկրյա վարձկանների ու խորհրդականների առկայությունը։
Մինչ այս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դժգոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից և նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջել է ամեն գնով շարունակել հակահարձակումը։