Պուտինը հայտարարել է Լեհաստանի և Լիտվայի՝ Ուկրաինայի մի մասը օկուպացնելու պլանների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի զորամիավորում ստեղծելու ծրագրերն ուղղված են ուկրաինական տարածքի մի մասի օկուպացմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ապրիլին Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո պնդում էր, որ Լեհաստանի իշխանությունները չեն հրաժարվում Ուկրաինայի արևմտյան մասի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու գաղափարից։
Ապրիլի 24-ին նա ասել է, որ Լեհաստանի իշխանությունները ցանկանում են աշխարհաքաղաքական վերաբաշխում կազմակերպել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին։
Հունիսի 23-ին ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ Լեհաստանի «երազները» Արեւմտյան Ուկրաինայի վերաբերյալ դեռ կան։